▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն օր լսում եմ, թե ինչպես են իմ ծանոթների ընտանիիքները թոքաբորբով բուժում ստանում հիվանդանոցում. Մարիամ Փաշինյան

Ամեն օր լսում եմ, թե ինչպես են իմ ծանոթների ընտանիիքները երկկողմանի թոքաբորբով, ծանր վիճակում բուժում ստանում հանրապետության տարբեր հիվանդանոցներում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը՝ Մարիամ Փաշինյանը։ Նա մասնավորապես նշել է․

«Հիմնականում, զավակը ծնողից, քույրը եղբորից, կինը ամուսնուց հեռու են գտնվում, տարբեր վայրերում են բուժում ստանում և չեն կարողանում միմյանց մասին հոգ տանել:

Եվ ստեղծված իրավիճակում, կան մարդիկ որ քարոզում են դիմակ չկրելը, որովհետև «անհարմար է»:

Բոլոր մարդկանց ովքեր ծանր առողջական վիճակում են, ուզում եմ ասել, ուժեղ եղեք, որովհետև ամեն ինչ լավ է լինելու:

Բոլոր բժիշկներին ովքեր պայքարում են առաջնագծում` կրկին և կրկին անգամ շնորհակալ ենք ձեզ ձեր քրտնաջան աշխատանքի համար»:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին