▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենածանր պայքարն առջևում է, այս պահին ոսկեպարցիները կանգնեցրել են պետականության անկումը

Ամենածանր պայքարն առջևում է, այս պահին ոսկեպարցիները կանգնեցրել են պետականության անկումը. Սուրեն Պետրոսյան

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանի գրառումը՝ կից տեսանյութով. «Ոսկեպարցիները միմիայն սեփական ուժերով կարողացան կասեցնել մի ամբողջ պետության անկման գործընթաց:
Այո՛, մեզնից շատ բան է կախված և մենք կարող ենք փոխել իրադարձությունների ընթացքը:
Մեր պայքարը թևակոխում է նոր փուլ»:

***

Լրագրող Դավիթ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել՝ կից գրառմամբ․ «Բերքաբեր-Բաղանիս հատվածում հնարավոր (!) սցենարի մասին։
Նիկոլ Փաշինյանը Տավուշում գյուղացիների հետ հանդիպումների ժամանակ (ըստ գյուղացիների) մոտավորապես էս պատկերն ա ներկայացրել։
1․ Կապույտով նշված ու ՀՀ վերահսկողության տակ գտնվող հատվածներից ՀՀ ԶՈւ հետքաշում։
2․ ՀՀ ԶՈւ վերահսկողության տակ գտնվող Ոսկեպար-Կիրանց հատվածը (կանաչ) Բերքաբերի հողերի (կարմիր) հետ փոխանակում»։

 

***

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հիմա ո՞ւր է Տավուշից Ադրբեջանին տարածքներ տալը բացառած, 5 տարում արտերկրից Տավուշի մարզում 5 հազար հայ ընտանիք վերաբնակեցնելու, 2 տարում Տավուշի մարզում անմշակ հողեր չթողնելու խոստումներ տված մարզպետ Հայկ Չոբանյանը։ Ո՞վ պետք է նրա տված խոստւմների համար պատասխան տա, երևի նրան Տավուշի մարզպետ նշանակած Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանն իր տված բազում խոստումների համար պատասխան չի տվել, ուր մնացած Հայկ Չոբանյանի խոստումների համար պատասխան տա»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին