▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամենասարսափելին առջևում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին հանձնել Ադրբեջանին

«Բոլոր պետական, ռազմական գործիչները, ովքեր ինչ-որ բարձր պաշտոններ են զբաղեցրել, բոլորն էլ կարող են լինել այդ ցուցակներում»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանը՝ պատասխանելով հարցին, թե Ադրբեջանի ենթադրյալ սեւ ցուցակներում էլ ովքե՞ր կարող են լինել:

Թե ի՞նչ է սպառնում այդ մարդկանց՝ նկատի ունենալով ՀՀ իշխանության դիրքորոշումը, հարցին էլ գեներալը պատասխանեց. «Ամենասարսափելին, կարծում եմ, դեռ առջեւում է. ՀՀ իշխանությունը կարող է այդ մարդկանցից շատերին ձերբակալել եւ հանձնել Ադրբեջանի իշխանություններին»:

Տիրան Խաչատրյանը գրեթե համոզված է, որ այս ամենը Ադրբեջանը եւ ՀՀ իշխանությունները համագործակցված են իրականացնում:

Հարցին՝ կարող ե՞նք ենթադրել, որ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի՝ նախօրեին Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հնչեցված անունները կլինեն այդ ցանկում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Ասացի՝ համագործակցված աշխատանք է եւ չեմ բացառում, որ այդ համագործակցության մեջ ձեր կողմից նշված անձինք էլ կան»:

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին