▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Ամերիա ճամփորդություն» վիճակահանություն. հնարավորություն բացահայտելու Հայաստանը մեզ հետ

Ամերիաբանկը, նպատակ ունենալով նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և հաճելի անակնկալներ մատուցել անկանխիկ վճարման եղանակը նախընտրող իր հաճախորդներին, Visa վճարային համակարգի հետ միասին հանդես է գալիս հատուկ առաջարկով:

Ամերիաբանկի այն քարտապանները, որոնք ս.թ. օգոստոսի 1-ից մինչև սեպտեմբերի 30-ը ներառյալ իրենց Visa Classic կամ Visa Gold վճարային քարտով կկատարեն նվազագույնը 15 անկանխիկ* գործարք, յուրաքանչյուրը՝ առնվազն 5,000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթի չափով, կունենան հնարավորություն մասնակցելու Ամերիաբանկի կողմից կազմակերպվող վիճակահանությանը և ստանալու «Ամերիա ճամփորդության» 2 տոմս՝ խաղարկվող 500 տոմսերից:

Անկանխիկ գործարքներ կատարած Բանկի հաճախորդներից Random.org հավելվածի միջոցով պատահականության
սկզբունքով կընտրվեն.


 20 մասնակից, որոնք կստանան 2 անձի համար նախատեսված 3-օրյա հանգիստ Հայաստանի 20 լավագույն
հյուրանոցներում


 250 մասնակից, որոնք կստանան 2 անձի համար նախատեսված «Ամերիա ճամփորդության» արշավի տոմս:


«Ամերիա ճամփորդություն» վիճակահանությունը տեղի կունենա ս․թ․ հոկտեմբերի 15-ին` ժամը 15:00-ին, Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջի ուղիղ հեռարձակմամբ:

*Անկանխիկ գործարք չեն համարվում կոմունալ վճարումները, քարտից քարտ և հաշիվների միջև փոխանցումները:

«Ամերիա ճամփորդության» վիճակահանության ամբողջական պայմաններին կարելի է ծանոթանալ հետևյալ հղմամբ`
explorearmenia.ameriabank.am:


«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական
հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:
Ամբողջական տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11
հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին