Ամերիաբանկի նոր, թվով 25-րդ մասնաճյուղն, իր դռները բացեց Երևանի Ավան վարչական շրջանում։
«Սա մեր նոր դիզայնով մասնաճյուղն է, որտեղ ունենք 24/7 ինքնասպասարկման տերմինալներ, որոնց միջոցով հաճախորդները կարող են իրականացնել իրենց գործարքները: Մասնաճյուղը բավականին հարմարավետ է: Մի քանի օրերի ընթացքում հաճախորդների մեծ հոսք ենք նկատում, որն ապացույցն է այն բանի, որ այստեղ մասնաճյուղ ունենալը անհրաժեշտություն էր»,- ասում է Ամերիաբանկի մասնաճյուղային ցանցի ղեկավար Անդրանիկ Խաչատրյանն ու հավելում․ «Մեր ռազմավարության մեջ է Երևան քաղաքում և Հայաստանում ընդարձակվելը, մենք նոր մասնաճյուղեր ենք բացում: Այս տարի պլանավորում ենք ևս 2-3 մասնաճյուղ բացել: Չնայած այն հանգամանքին, որ մենք առցանց ունենք բոլոր ծառայությունները, որոնց միջոցով հաճախորդները կարող են իրականացնել իրենց ֆինանսական գործարքները, այնուամենայնիվ, մասնաճյուղային ցանցը ընդարձակվում է՝ հաշվի առնելով հաճախորդների պահանջարկը: Պլանավորում ենք նաև մարզային մեկ նոր մասնաճյուղ բացել»։

Բացման առթիվ «Ավան» մասնաճյուղում գործում են հատուկ առաջարկներ՝ նախատեսված թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական անձանց համար, որոնք կդառնան բանկի հաճախորդ` բանկում հաշիվ բացելով մինչև 2023 թվականի մայիսի 31-ը ներառյալ:
Գործում են հատուկ առաջարկներ ֆիզիկական անձանց համար, որոնցից են մեկ Visa Gold կամ MasterCard Gold վճարային քարտի տրամադրումն՝ առանց առաջին տարվա սպասարկման վճարի, My Ameria բջջային հավելվածի անվճար տրամադրումը, ծառայությունների փաթեթով հաշվի բացումը (ՀՀ դրամով և մեկ արտարժույթով հաշիվ, My Ameria բջջային հավելված), մեկ VISA Classic կամ MasterCard Standart վճարային քարտի տրամադրումն՝ առանց տարեկան սպասարկման վճարի:
Հատուկ առաջարկներ կան նաև իրավաբանական անձանց համար, որոնցից են ինտերնետ բանկինգ հավելվածի տրամադրումը` մեկ տարի անվճար սպասարկմամբ, ընկերության 2 ղեկավարի կամ իրական շահառուին մեկական դեբետային կամ կրեդիտային վճարային քարտի տրամադրումը՝ (բացառությամբ` Platinum, Signature կամ Infinite տեսակի քարտերի) առանց մեկ տարվա տարեկան սպասարկման վճարի և Visa Business կամ MusterCard Business քարտի տրամադրումը՝ առանց մեկ տարվա սպասարկման վճարի:


