▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամերիաբանկում վարկերի մարումը հետաձգվում է 2 ամիս ժամկետով

Կորոնավիրուսի կանխարգելման նպատակով, ինչպես նաև խուսափելով բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից՝ Ամերիաբանկը որոշել է բանկի բոլոր ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին ս. թ.մարտի 13-ից մինչև մայիսի 13-ը ներառյալ տրամադրել «վարկային արձակուրդ»:

/filemanager/uploads/2020/02/week-1/ameria.jpg.PNG

Այս մասին տեղեկացնում է Ամերիա բանկի լրատվական ծառայությունը:

Ֆիզիկական անձ և անհատ ձեռնարկատեր հանդիսացող բոլոր անձինք այդ ժամանակահատվածում կարող են չկատարել իրենց վարկերի հերթական մարումները, ներառյալ՝ մայր գումարները, հաշվեգրված տոկոսները, սպասարկման և այլ վճարները, ինչը չի հանգեցնի որևէ բացասական հետևանքի:

Նշվում է, որ վարկերի տոկոսադրույքները կհաշվարկվեն և կբաշխվեն վարկերի մնացած ամիսների վրա՝ համաձայն նոր կազմված ժամանակացույցի, որը կարելի է ստանալ նախապես ընտրված հաղորդակցման եղանակով:

Բանկը հորդորում է օգտվել Բանկի հեռահար սպասարկման ծառայություններից և 24/7 Կոնտակտ կենտրոնից՝ զանգահարելով +374 10 561111:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին