▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ դեսպանատունը ընդիմադիրներին չի ֆինանսավորում. нет

fb

 

 

 

 

 

 

 

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը ֆեյսբուքյան իր էջում հետեւյալ գրառումն է արել.

Վերջերս իր թերթում լույս տեսած մի հոդվածում (http://izvestia.ru/news/611133) «Իզվեստիա» պարբերականը հայտնում է, որ Երևանում Ռուսաստանի դեսպանատան և Հայաստանի դիվանագիտական շրջանների ենթադրյալ աղբյուրների համաձայն՝ ԱՄՆ-ն ուղղակիորեն ֆինանսավորում է ընդդիմադիր կուսակցություններին Հայաստանում հակառուսական տրամադրություններ զարգացնելու համար:

Միայն մեկ բան կարող ենք ասել այդ ամենի կապակցությամբ. нет:

Հոդվածում տեղ գտած սյուրռեալիստական պնդումները ավելի անիրական չէին կարող լինել:

Դեսպանատունը և ԱՄՆ ՄԶԳ-ն հպարտությամբ և ամենայն թափանցիկությամբ ֆինանսավորում են քաղաքացիական հասարակության տարբեր կազմակերպություններին՝ նրանց հաղորդելով գործիքներ և միջոցներ ժողովրդավարական հաստատությունները հզորացնելու և միջին հայի կյանքը բարելավելու համար:

Դեսպանատան Ժողովրդավարության հանձնաժողովի դրամաշնորհների ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք ստանալ այստեղ. http://goo.gl/YNBvvo,իսկԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորման վերաբերյալ՝ այստեղ.https://goo.gl/pL2sxQ:

Մենք հպարտ ենք, որ Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մնում է ամենաուժեղ, ամենաազատ և ամենակենսունակ քաղաքացիական հասարակություններից մեկը տարածաշրջանում:

Միգուցե արժե, որ «Իզվեստիա» պարբերականը հայացք նետի Ռուսաստանի քաղաքացիական հասարակության դրության վրա և համեմատի՞:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին