▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ը Պետրոսյանի մահվան թափանցիկ քննության կոչ է անում Ադրբեջանին

azatutyun.am-ի փոխանցմամբ` Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական գերության մեջ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան և այն պնդումների վերաբերյալ հաղորդագրություններով, որ նրա մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:

«Միացյալ Նահանգները իր անկեղծ ցավակցություններն է հղում պարոն Պետրոսյանի ընտանիքին»,-ասված է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:

Պետդեպարտամենտը Ադրբեջանի կառավարությանը կոչ է արել այդ միջադեպի թափանցիկ հետաքննություն վարել և հրապարակել դրա արդյունքները:

«Մենք հիշեցնում ենք Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին իրենց պարտավորությունները ըստ միջազգային մարդասիրական օրենսդրության, հատկապես ազատազրկվածների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու հանձնառությունը: Կոչ ենք անում թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին երաշխավորել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքը հակամարտության հետ կապված պատճառներով ձերբակալվածների և ազատազրկվածների մոտ»,-ասված է Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակի հաղորդագրությունում:

Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է ադրբեջանական գերության մեջ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան և այն պնդումների վերաբերյալ հաղորդագրություններով, որ նրա մահը վրա է հասել ոչ բնական պատճառներով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտը:
«Միացյալ Նահանգները իր անկեղծ ցավակցություններն է հղում պարոն Պետրոսյանի ընտանիքին», - ասված է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում:
Ի պատասխան Կարեն Պետրոսյանի գերեվարման և սպանության վերաբերյալ Հայաստանի հանրային հեռուստաընկերության հարցի հրապարակած հաղորդագրությունում Պետդեպարտամենտը Ադրբեջանի կառավարությանը կոչ է անում այդ միջադեպի թափանցիկ հետաքննություն վարել և հրապարակել դրա արդյունքները:
«Մենք հիշեցնում ենք Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին իրենց պարտավորությունները ըստ միջազգային մարդասիրական օրենսդրության, հատկապես ազատազրկվածների նկատմամբ մարդկային վերաբերմունք ցուցաբերելու հանձնառությունը: Կոչ ենք անում թե՛ Հայաստանին և թե՛ Ադրբեջանին երաշխավորել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի մուտքը հակամարտության հետ կապված պատճառներով ձերբակալվածների և ազատազրկվածների մոտ», - ասված է Պետդեպարտամենտի խոսնակի գրասենյակի հաղորդագրությունում:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին