▲ Դեպի վեր

Ուրբաթ, 11.04.2025 lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ Գանձապետարանը երբեք չի աջակցել Ամուլսարի հանքարդյունաբերության ծրագրին․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ՀՐԱՊԱՐԱԿՎՈՒՄ Է ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ, ԸՆԴՈՒՆԵԼ ՈՐՊԵՍ ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Ի տարբերություն Հայաստանում ԱՄՆ դեսպանության, որը միշտ քաղաքական լծակներ է գործադրել հանքարդյունաբերական կապիտալի շահերը պաշտպանելու համար և հիմա նույնպես իրեն շատ տարօրինակ է պահում, ԱՄՆ Գանձապետարանը (US Treasury)՝ ֆինանսական կարևորագույն որոշումներ ընդունող մարմինը ԱՄՆ-ում և թերևս ողջ աշխարհում, ԵՐԲԵՔ ՉԻ ԱՋԱԿՑԵԼ ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՆՔԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻՆ։

Այդ մասին գիտենք Գանձապետարանի ներկայացուցիչների հետ բանավոր խոսակցություններից և զարգացման բանկերի՝ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) և Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկերի (EBRD) կողմից Ամուլսարի ծրագրի վարկավորումը հաստատելու քվեարկության արդյունքներից։
Կից, 2016 թ․ հուլիսի քվեարկության արդյունքներն են, երբ EBRD-ի կողմից հանքի կառուցման փուլում վարկն էր հաստատվում, և Գանձապետարանը ՁԵՌՆՊԱՀ Է ՔՎԵԱՐԿԵԼ՝ պատճառաբանության մեջ նշելով Փելոսիի օրենքի և բնապահպանական քաղաքականության հետ կապված հարցեր։ Փելոսիի օրենքը (Pelosi Amendment), 1989 թ․ դեմոկրատական կուսակցության անդամ Նենսի Փելոսիի ջանքերով ընդունված օրենսդրական ակտ է, որը ԱՄՆ կառավարությունից պահանջում է ՁԵՌՆՊԱՀ ԿԱՄ ԴԵՄ ՔՎԵԱՐԿԵԼ (զարգացման միջազգային բանկերի կողմից MDB) վարկավորման այնպիսի ծրագրերի դեպքում, երբ դրանք ունեն զգալի ազդեցություն բնական միջավայրի վրա կամ բնական միջավայրի վրա ազդեցության գնահատումը հանրայնացված չի եղել որոշումն ընդունելուց 120 օր առաջ։

Բանավոր զրույցների ժամանակ մեզ վստահեցրել են, որ A կատեգորիայի (ծայրահեղ ազդեցություն) ծրագրի նկատմամբ Գանձապետարանի և ԱՄՆ մի շարք այլ գերատեսչությունների դիրքորոշումը եղել է բացասական, որի պատճառով Գանձապետարանը կողմ չի քվեարկել։ Անշուշտ, վարկավորումն առաջ է գնացել զարգացման բանկերի այլ բաժնետերերի քվեարկման արդյունքում։ (քվեարկության արդյունքների պաշտոնական հրապարակումը՝ այստեղ,  լուսանկարը՝ գրառմանը կից )
ԱՍԱԾՆԵՐՍ ԻՆՉ Է՝ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ Ի ԴԵՄՍ ՎԱՐՉԱՊԵՏ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԵՎ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ Մ․ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ, ԿԱՐԾՈՒՄ Է, ԹԵ ԱՎԵԼԻ ՈՂՋԱԽՈՀ ՈՒ ԽԵԼԱՑԻ Է ԱՄՈՒԼՍԱՐԻ ՀԱՐՑՈՒՄ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ԿԱՅԱՑՆԵԼԻՍ, ՔԱՆ 2016 Թ․ ԱՄՆ ՎԱՐՉԱԿԱԶՄԻ ԱՆԴԱՄՆԵՐՆ ԷԻՆ։
Մենք կրկին անգամ դատապարտում ենք ՀՀ կառավարության հակաժողովրդավար և տնտեսական հարցում տգետ որոշումը։

***

«Հրաշալի նորություն: Միացյալ Նահանգների դեսպանությունը ողջունում է «Լիդիան»-ի և Հայաստանի միջև համաձայնությունը Հայաստանում Ամուլսարի հանքավայրի լայնածավալ նախագիծը վերսկսելու վերաբերյալ՝ տնտեսությունում միլիոնավոր ԱՄՆ դոլարների ներդրումով, որն աշխատատեղեր և բարգավաճում կստեղծի Միացյալ Նահանգների և Հայաստանի համար», - հայտարարել էր Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը:

«Հայաստանը բաց է Միացյալ Նահանգների բիզնեսների համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտ է աջակցել, երբ մենք միասին աշխատում ենք ավելի բարգավաճ ապագայի ուղղությամբ», - ասված է դեսպանատան ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:

Հայաստանի կառավարությունը երեկ որոշեց մինչև 150 միլիոն դոլարի բյուջետային երաշխիք տրամադրեց Հայաստանի բանկերից` Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման համար վարկեր ներգրավելու նպատակով։

***

Կարդացեք նաև՝

Տնտեսագետ Սուրեն Պարսյանը թելեգրամի իր ալիքում վերլուծել է ՀՀ Վիճակագրական կոմիտեի հրապարակած վերջին ցուցանիշները:

2025 թվականի հունվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ տնտեսական ակտիվությունն աճել է 7.1%-ով, այդ աճը հիմնականում ապահովել են շինարարությունը(11,6%) և առևտուրը(9,6%): Ռուսական ոսկու վերարտահանման կրճատումը իր բացասական ազդեցություն է թողել արդյունաբերության(-10,4%) և արտաքին առևտրաշրջանառության(-40%) ծավալների վրա: Արտաքին առևտրի ծավալների էական կրճատում կլինի նաև հաջորդ ամիսների ընթացքում, ինչը այլ հավասար պայմաններում իր բացասական ազդեցություն կթողնի փոխարժեքի շուկայի վրա:

Ուշագրավ է նաև այն փաստը, որ 2025 թվականի հունվարին դեկտեմբերի համեմատ տնտեսական ակտիվությունը նվազել է 45.3%-ով(նման մտահոգիչ ցուցանիշ վերջին տասնամյակում չի գրանցվել). անկում են գրանցել տնտեսության բոլոր ճյուղերը, այդ թվում` արդյունաբերությունը` -41,3%, շինարարությունը` -86,3%, առևտուրը` -51,8%, ծառայությունները` 19,7%:   

Շինարարության և ֆինանսական ծառայությունների անկումը հիմնականում պայմանավորված է եկամտային հարկի վերադարձի ծրագրի դադարեցմամբ, որը հաջորդ ամիսների ընթացքուն էլ ավելի կխորանա:

2025 թվականի տնտեսական ցուցանիշները անհնար է լինելու հասնել առանց նոր աճի գործոնների, իրավիճակը չի փրկի նաև Ամուլսարի հանքավայրի հապշտապ, առանց բավարար հիմնավորվածության շահագործումը:

Միջին անվանական աշխատավարձը հունվարին դեկտեմբերի համեմատ նվազել է 21,3 տոկոսով. նվազել են և մասնավոր, և պետական հատվածների աշխատողների աշխատավարձերը, ինչը կարող է պայմանավորված լինել դեկտեմբեր ամսին տրվող առատ պարգևավճարների, հավելավճարների հետ:

Հիմնականում դրամի արժևորմամբ, ներկրումների աճով պայմանավորված գնաճը գտնվում է ցածր մակարդակի վրա` 1,7%, որը բացասական ազդեցություն է թողնում տեղական արտադրության վրա:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին