▲ Դեպի վեր

Ուրբաթ, 02.05.2025 lang.iso lang.iso lang.iso

«Այդ մարդկանց ներկա իշխանությունը թողել են նախկինների` Ծառուկյանին գերի»

Դիտեք նաև՝

Գոռ Մադոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«Քասախ ու Պռոշյան համայնքները թեեւ, իրավական առումով, Կոտայքի մարզ են, բայց վաղուց դարձել են Երեւանի մերձակա ավանները` աշխատանքով, տնտեսությամբ ու կենցաղով դառնալով Երեւանի մեգապոլիսի մաս: Ու այդ մարդկանց ներկա իշխանությունը թողել են նախկինների` Ծառուկյանին գերի:

Երբ իշխանությունը միավորում էր համայնքները ու հանձնում տեղական ֆեոդալներին, նրանք դա հիմնավորում էին քաղաքացիների շահերով: Արդյունքում, հեղափոխությունից հետո Ծառուկյանի թագավորությունը էլ ավելի բարգավաճեց, վերցնելով շրջակա գյուղերն ու համայնքները, տիրանալով նյութական, հողային ու մարդկային ռեսուրսներին: Դա արվեց իշխանության թողտվությամբ` գնելով ու ապահովելով Ծառուկյանի լոյալությունը:

Հիմա Ծառուկյանը սեփական տիրույթներում որոշել է, որ Քասախն ու Պռոշյանը պետք է իր սեփական երթուղային գծերով ու Երեւանից էլ թանկ գներով կապվեն Երեւանին, այն էլ ծայրամասին: Արդյունքում, դուրս են գալու Երեւանը սպասարկող գծերը:

Համայնքի բնակիչները իրենց տեղական հարկերը վճարում են կենտրոնին, բայց լոգիստիկայի առումով մնում են լուսանցքում: Համայնքային կառավարման ամբողջ փիլիսոփայությունը պետք է լիներ տեղացիների աջակցությունն ու զորացումը, ոչ թե գործող ֆինանսա- կլանային բուրգերի վերարտադրությունը էլ ավելի լավ պայմաններով:

Իշխանությունը որ իր կարգախոսն է դարձրել «նախկինների» դեմ երեւութական պայքարը, դե ֆակտոր շարունակում է հովանավորել նույն նախկիններին` թույլ տալով նրանց տիրել իրենց ենթակա համայնքի բնակիչներին, ինչպես միջնադարում: Իրենց վասալի վասալը իրենց վասալը չէ, այնպես էլ պռոշյանցիներն ու քասախցիները հանձված են Ծառուկյանի հոգածությունը եւ կենտրոնի հետ կապ չունեն»:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին