▲ Դեպի վեր

Հինգշաբթի, 01.05.2025 lang.iso lang.iso lang.iso

Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ․ ԻՀՊԿ

Իրան-Հայաստան զորավարժությունները մեղմ, բայց հստակ պատասխան են «Զանգեզուրի միջանցքի» շուրջ աճող լարվածությանը, Զանգեզուրը մեզ համար մնում է կարմիր գիծ, ասվում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքի հրապարակման մեջ:

«Մենք կփշրենք սիոնիստների և բրիտանացիների պատրանքները, որոնք երազում են պարտադրել իրենց սցենարը։ «Զանգեզուրի միջանցքը» կարող է բացվել միայն այն դեպքում, եթե Իրանի պայմանները կատարվեն և այն գտնվի նրա ռազմավարական վերահսկողության ներքո: Սա միայն տարածաշրջանային խնդիր չէ, այլ  Հրվ. Կովկասում աշխարհաքաղաքական ինքնիշխանության և ուժերի հավասարակշռության հարց։ Իրանը թույլ չի տա, որ այս միջանցքը վերածվի արտաքին ազդեցության և ապակայունացման գործիքի», -ասվում է հաղորդագրության մեջ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին