▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում Արմինկան ու որդին հիանալի ժամանակ են անցկացրել

Դիտեք նաև՝

Արմինկան օրերս վերադարձել է Միացյալ Նահանգներից, որտեղ մեկնել էր Ալեքսի հետ: «Մեկ ամիս անցկացրինք այնտեղ: Իսկ այցի հիմնական նպատակը որդուս Ամերիկան ցույց տալն էր»,-Բրավո.am-ին պատմել է երգչուհին:

Նրա փոխանցմամբ` օվկիանոսից այն կողմ հիանալի ժամանակ են անցկացրել.«Ալեքսը շատ սիրեց Դիսնեյլենդը եւ առհասարակ այն բոլոր վայրերը, որտեղ եղավ, սիրեց նաեւ մարդկանց` իմ ընկերներին, հարազատներին, եւ, իհարկե, նոր ընկերներ ձեռք բերեց»:

Արմինկան  նշել է` որդին, սակայն, շատ էր կարոտում Հայաստանը. «Մի անգամ ծովափում նա ինձ Միացյալ Նահանգների դրոշակը գնել տվեց որպես հուշ, հետո այն թափահարելով սկսեց երգել «Կարմիր, կապույտ, ծիրանագույն» երգը… Ինձ շատ է ուրախացնում, որ այսքան վաղ հասակում նա արդեն իսկ այդքան հայրենասեր է. անընդհատ Հայաստանի մասին է խոսում եւ ուր էլ գնում ենք, միշտ ուզում է հայրենիք վերադառնալ»:

Խոսելով ստեղծագործական նորություններից` երգչուհին ասել է, որ մինչեւ ԱՄՆ մեկնելն արդեն իսկ սկսվել էին իր նոր երգի ստեղծման աշխատանքները, որի գործիքավորումն ու ձայնագրությունը կիրականացվի առաջիկայում: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին