▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում դեմ են քրդական ինքնավարության ստեղծմանը Սիրիայում

 

ԱՄՆ-ի պետքարտուղարության խոսնակ Ջոն Քիբրին հայտարարել է, որ իր երկիրը չի աջակցում Սիրիայում քրդերի մասնակցությամբ դաշնության հիմնմանը:
Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` Քիբրին, պատասխանելով թեմայի վերաբերյալ հարցին, ասել է. «Եթե ինձ հարցնում եք, թե արդյոք մենք ցանկանում ենք, որ քրդերի համար կիսաինքնավար շրջան հիմնվի, ապա դրա պատասխանն է` ոչ: Սիրիայում դաշնային կառավարում իրականացնելու մասին մեր դիրքորոշումը բազմիցս հայտնել ենք, և պետք է նորից կրկնեմ: Սիրիան ընդունում ենք մեկ ամբողջություն` առանց կրոնական խտրականության»:
Քիբրին նշել է նաև, որ Սիրիայում կրակի, բախումների նվազման հետ մեկտեղ ընդդիմադիրների և Ասադի կառավարության միջև բանակցություններ են սկսվել, որոնք ներառում են նաև ընտրությունների անցկացման թեման: Եվ բանակցությունների հաջող ավարտի դեպքում հնարավորություն կլինի կազմել Սիրիայի ժողովրդի պահանջներին համապատասխան կառավարություն:
Նշենք, որ Թուրքիայի իշխանությունները հիվանդագին են ընդունում Սիրիայի հյուսիսում քրդական հնարավոր ինքնավարության ստեղծման գաղափարը և փորձում ամեն գնով կանխել Սիրիայում որևէ քրդական միավորման ստեղծումը:
Աղբյուր` Ermenihaber

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին