▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում ԼՂՀ-ի ներկայացուցիչը սուտ ցուցմուքն է տվել լրագրող Արա Մանուկյանի դեմ

Երեկ տեղեկացրել էինք Լոս Անջելեսի «Գլենդել Հիլթոն» հյուրանոցում տեղի ունեցած միջադեպի մասին, որտեղ ընթանում էր  Հիմնադրամի Գալա Ընթրիքը:

thetruthmustbetold.com կայքը նոր մանրամասներ է ներկայացրել միջադեպից` նշելով, որ ԱՄՆ-ում ԼՂՀ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը սուտ ցուցմուքն է տվել լրագրող Արա Մանուկյանի դեմ, ինչի արդյունքում Գլենդեյլի ոստիկանությունը փորձել է ձերբակակել Մանուկյանին, ով նաև հայտնի իրավապաշտպան է: 

Նշվում է, որ Ռոբերտ Ավետիսյանը ԼՂՀ նախագահի անվտանգության աշխատակազմին հայտնել է, թե Արա Մանուկյանը իրեն սպառնացել է:Ապա լրագրողին մոտեցել են մի քանի հոգի ու խնդրել են հեռանալ, քանի որ «նա խնդիրներ է ստեղծում»: 

Հյուրանոց ժամանած ոստիկանները Արա Մանուկյանին  նույնպես խնդրել են  հեռանալ, եթե չի ցանկանում, որպեսզի նրան տանեն ազատազրկման վայր:

Նշելով, որ ինքը  սպառնալիք չի հնչեցրել, Արա Մանուկյանը thetruthmustbetold.com-ում  գրում է, որ  այս միջադեպը պատահական չի համարում և կապում է իր   նախաձեռնության հետ, որով նա  կոչ է անում պայքարել «Հայաստան» համահայկական հիմնադրամում գոյություն ունեցող կոռուպցիայի դեմ՝ բոյկոտելով այն: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին