▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՄՆ-ում թրքախոս տղամարդիկ հարձակվել են հայ կնոջ և նրա 5-ամյա որդու վրա

ԱՄՆ-ի Ֆիլադելֆիա քաղաքում թուրքերեն խոսող երկու տղամարդ հարձակվել են 34-ամյա հայուհու և նրա 5 տարեկան որդու վրա:

Այս մասին հայտնում է RegionMonitor-ը:

Ըստ տեղեկությունների՝ կինը եղել է մեքենայի ղեկին: Երբ մեքենան կանգնել է լուսացույցի մոտ, տղամարդկանցից մեկը մոտեցել է մեքենային և պոկել հայկական խորհրդանիշները, դրոշները։ Այդ ընթացքում մյուսը հարվածել է պատուհանի ապակուն՝ սպառնալով կնոջը։ Նա նաև կոչ է արել ընկերոջը՝ «մտապահել այդ մեքենան»:

Կինն ու երեխան կարողացել են արագ հեռանալ դեպքի վայրից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին