▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամո՛թ քեզ. ամաչում եմ, որ քեզ հետ նույն կառավարության կազմում եմ եղել. նախկին նախարար

ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արայիկ Հարությունյան, ես ամաչում եմ, որ քեզ հետ նույն կառավարության կազմում եմ եղել: Գիտության նախարար, ով տարրական գիտելիք չունի սեփական երկրի պատմության վերաբերյալ: Քո՞ պես սերունդ ես ուզում կրթել: Ի դեպ՝ հիշեցնեմ, որ մեծն Արամ Մանուկյանի արձանի բացմանը, ում դու դավաճան կոչեցիր, մասնակցել են վեհափառը, ՀՀ նախագահը և ՀՀ վարչապետը: Անդրանիկին թուրքերին հանձնողի՞ արձանն էին բացում Երևանի կենտրոնում: Ամո՛թ քեզ»:

Կարդացեք նաև՝ Զորավար Անդրանիկին թուրքերին հանձնող ուժը կրթական չափորոշիչ մշակողներին Թուրքիայի պատվեր կատարող է հայտարարում

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին