▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուլսարի չլուծված հարցը Fitch Ratings-ը գնահատել է որպես օտարերկրյա ներդրումների վրա բացասաբար ազդող գործոն

 

Fitch Ratings միջազգային վարկանշային գործակալությունը հատուկ տողով անդրադարձել էԱմուլսարի ոսկու հանքի խնդրին, համարելով այն ներդրումների վրա ազդող գործոն:

«Ամուլսարի հանքավայրում բնապահպանական բնույթի վեճի շուրջ անորոշության նվազեցումը կնպաստի արտահանման ծավալների աճին և օտարերկրյա ներդրումների հեռանկարին», - ասված է զեկույցում:

 

 

 

 

 

 

 

Ամուլսարի հանք տանող ճանապարհները շարունակում են փակ մնալ: Բնապահպանները  պահանջում են դադարեցնել հանքի շահագործումը: Ամուլսարում ոսկու հանքավայրի շահագործումն իրականացնող «Լիդիան Արմենիա» ընկերությունը հերքում է բնապահպանական վտանգների հավանականությունը: 

Ընկերությունը բազմիցս հայտարարել է, որ հանք տանող ճանապարհների պարբերաբար փակումը ընկերությանը մեծ կորուստների առաջ է կանգնեցնում:

Ավելի վաղ ընկերության ներկայացուցիչներցի մեկը նշել էր, որ ամառվանից մինչ այսօր ճանապարհները փակ պահելու և ընկերության աշխատանքները խոչընդոտելու հետևանքով աշխատանքից զրկվել է շուրջ 1300 աշխատակից:

Ավելի վաղ, Ջերմուկ կատարած այցի ժամանակ «Լիդիան Արմենիայի» ու բնապահպանների հետ համատեղ քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Ամուլսարի հետ կապված որոշումները պետք է հիմնված լինեն փաստերի, բայց ոչ էմոցիաների վրա:

Կայքում տեղ գտած մտքերն ու սկզբնաղբյուրներից վերահրապարակված նյութերը կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին