▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամուսինը մահացած է գտել 36-ամյա կնոջը. կողքին` ատրճանակ

Այսօր՝ օգոստոսի 13-ին, հրազենի գործադրմամբ ինքնասպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում և ոստիկանության Վարդենիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մարզի գյուղերից մեկի սեփական տանը կնոջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, իրավապահները նշված տանը հայտնաբերել են նույն գյուղի բնակիչ 36-ամյա Աստղիկ Խ.-ի դին՝ գլխի մասում հրազենային վնասվածքով։

Դիակի մոտ հայտնաբերվել է «Մակարով» տեսակի ատրճանակ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կինը նշված զենքով ինքնասպան է եղել։

Շամշյանի տեղեկություններով՝ նրան մահացած հայտնաբերել է ամուսինը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Պատահարներ ավելին