|
«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս սկանդալային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի դատարանում։ «Դեպքն առնչվում է դատարանի կին դատավորներից մեկին, որը քննել է մի քաղաքացու` Գուրգեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրված 2022 թվականին Տիգրան Սարգսյանի և այլ անձանց նկատմամբ հրազեն կիրառելու, ինչպես նաև բնակարան ապօրինի մուտք գործելու, կրակելու և այլ արարքների համար։ Մեր տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում դատավորին խոշոր չափի կաշառք է առաջարկվել՝ Գուրգեն Մովսիսյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար։ Կաշառքը, ըստ տեղեկությունների, առաջարկել է մեղադրյալի հայրը՝ Հարություն Մովսիսյանը։ Դատավորը գումարը չի վերցրել և այդ մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Հարություն Մովսիսյանին մեղադրանք է ներկայացվել դատավորին կաշառք առաջարկելու համար: Նա կալանավորվել է»: |
Սկանդալային դեպք` Արագածոտնի մարզի դատարանում
info@asekose.am/095519696
Tweet
Մամուլ ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


