▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՆ-ն դեռևս ծանրակշիռ փաստ չի ներկայացրել, որ փողոցում դիմակ կրելը էական օգուտ է տալիս.Հայկ Մանասյան

Բժիշկ գաստրոէնտերոլոգ, սոնոգրաֆիստ Հայկ Մանասյանի ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Այսօր ինձ այցելեց այս Պացիենտը, ում չեն թողնում ոչ մի հաստատություն, այդ թվում առողջապահական, մինչև ինքն իր բժշկական գաղտնիքը չի պարզաբանում արժող չարժողի: Ավելին, երբեմն ստիպված դիմակ է կրում, որովհետև անգամ «բժշկի թուղթը» չի օգնում:

Բայց նրան ՀԱԿԱՑՈՒՑՎԱԾ Է դիմակ կրել:

ԱՆ-ն դեռևս ծանրակշիռ փաստ չի ներկայացրել, որ փողոցում ՀԱՄԱՏԱՐԱԾ և ՊԱՐՏԱԴԻՐ դիմակ կրելը ԷԱԿԱՆ օգուտ է տալիս վարակը կասեցնելու գործին: Բայց մարդիկ, ահա, ներկայացնում են ապացույցներ, որ դա ՎՆԱՍ է տալիս ոմանց առողջությանը:

Բացի այդ, ամեն օր հրապարակվող թվերը ցույց են տալիս, որ դիմակ կրելը չի՛ կասեցնում համաճարակը, այն շարունակում է նույն կայուն տեմպով, ու դինամիկայում մեկ փուլից մյուսն է անցնում մոտ 2 շաբաթ տևող քայլերով, ինչը բխում է իմունիզացված բարիերի տրամաբանությունից, ոչ թե դիմակների:

Հուսամ Պարետատունն առաջիկայում կամ կներկայացնի հիմավոր փաստեր դիմակների հարկադրանքի օգտին, կամ կվերանայի այս կասկածելի արդյունավետությամբ միջամտությունը»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին