▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անակնկալ` Քրիստինե Պեպելյանից

Տարեմուտին իր երկրպագուների համար գեղեցիկ անակնկալ էր պատրաստել Քրիստինե Պեպելյանը: Նախօրեին նրա երկրպագուները, կոլեգաները հավաքվել էին նրա նոր ձայնասկավառակի շնորհանդեսին, որը երգչուհին անվանել էր «Շնորհակալ եմ»` արդեն շատ սիրված երգի անունով: Ի դեպ` տարին երգչուհու համար բավականին հագեցած էր: Սեպտեմբերին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ երգչուհու մենահամերգը, որի շրջանակներում նրան շնորհվեց Երևանի կոնսերվատորիայի ասպիրանտուրայի դիպլոմ:  «Չորրորդ ինքնիշխանություն» թերթն է գրում այս մասին ու շնորհավորում է Քրիստինե Պեպելյանին նոր ձայնասկավառակի թողարկման առիթով` մաղթելով նրան ստեղծագործական նորանոր հաջողություններ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին