▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անասունը տարել ու փողը չի տվել

Ապրիլի 14-ին, ժամը 16.05-ին, ոստիկանության Աշտարակի բաժնում 1978 թ. ծնված Գրիգոր Կ.-ն հաղորդում է տվել, որ 2014 թ. ապրիլին Կոշ գյուղի բնակիչ ոմն Ռոման խաբեությամբ, վստահությունը չարաշահելու միջոցով իրենից վերցրել է 12 գլուխ մանր եղջերավոր անասուն, որի դիմաց պետք է վճարեր 420.000 դրամ, սակայն մինչև օրս չի վճարել նշված գումարը:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ռոմանը 1978 թ. ծնված Ռոման Մ.-ն է:
Կատարվում է հետաքննություն:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին