▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մենք երբեք չենք մոռանա այն, ինչ հայ «օկուպանտները» արեցին մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ». Ալիև

«Մենք երբեք չենք մոռանա այն, ինչ հայ «օկուպանտները» արեցին մեր ժողովրդի և մեր քաղաքների հետ, չենք մոռանա նաև 65 մզկիթների ավերումը»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝  Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան հանդիպումների բացման արարողության ժամանակ։

Նա նաև ասել է, թե «հայերը մզկիթներում պահել են խոզեր և այլ կենդանիներ»։

***

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ֆրանսիան, Ռուսաստանը և ԱՄՆ-ն, որոնք խաղաղության հասնելու և մեր տարածքները «օկուպացիայից» ազատելու մանդատ ունեին, չկարողացան ստիպել Հայաստանին դուրս գալ Ադրբեջանի տարածքներից։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին Բաքվում Իսլամական զարգացման բանկի խմբի 2026 թվականի տարեկան նիստերի բացման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Բանակցային գործընթացի սկզբում մենք մեծ հույսեր ունեինք։ Մենք ձգտում էինք հարցը լուծել խաղաղ ճանապարհով, փորձում էինք խոշոր պետություններին հասկացնել, որ ճշմարտությունը մեր կողմն է։ Մեր տարածքները օկուպացված էին։ Ի պատասխան՝ մենք լսում էինք՝ գնացեք և բանակցեք։ Դա էր առաջին ուղերձը։ Երկրորդը՝ լուծման այլ ճանապարհ չկա։ Երրորդը՝ դուք չեք կարող պատերազմ սկսել։ Չորրորդը՝ եթե դուք պատերազմ սկսեք, ձեր դեմ պատժամիջոցներ կկիրառվեն», - նշել է Ալիևը։

info@asekose.am/095519696
Հասարակություն ավելին