▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցած գիշերն ամենախայտառակ ու արյունալի գիշերն է եղել թուրքական բանակի համար

Հիշեցում Asekose.am-ի կողմից` բլոգերների ու համացանցի օգտատերերի գրառումները ներկայացվում են առանց խմբագրման:

Անցած գիշերը Թուրքիայում

Թերևս իմ գնահատմամբ անցած գիշերն ամենախայտառակ ու արյունալի գիշերն է եղել թուրքական բանակի համար:

Ջիզրեյում երեկ երեկոյան պարետային ժամ էր հայտարարվել և բանակը մտել էր քաղաք, սակայն արդեն գիշերը բանակը ստիպված թողել է քաղաքը, քանի որ քրդերը հարձակումներ են իրականացրել տարբեր ուղղություններով:

Սիլոփի: Այստեղ նույնպես պարետային ժամ է եղել, սակայն ինչպես մնացած բնակավայրերում այստեղ ևս այն իրականում չի գործել: Քրդերին հաջողվել է խոցել ռազմական ուղղաթիռ, որն օգնության էր հասել թուրքական բանակին և պետք է տեղափոխեր վիրավորներին:

Բաթման: Բաթման նահանգի Հիլալ քաղաքում բախումների արդյունքում զոհվել են թուրք հատուկ ջոկատայիններ, ստույգ թիվը հայտնի չէ:

Վան: Վանում Տուշպա թաղմասը լրիվությամբ գտնվում է քրդերի վերահսկողության տակ, գիշերային մարտերի ընթացքում թուրքական բանակը տվել է 2 զոհ և մեկ վիրավոր:

Սիլվան:  Սիլվանում նույնպես ռազմական անհաջողություններ են գրանցել թուրքերը, բազմաթիվ զոհերի շարքում կա նաև բարձրաստիճան սպա:

Ադանա:  Ադանայի Շեհյան թաղամասում քրդերը հարձակվել են թաղամասի ոստիկանական շենքի վրա, այն մաբողջությամբ հրկիզել են, 5 ոստիկան ծանր վիրավորվել է:

Ստամբուլ: Ստամբուլի Բեյրեմթեփե թաղամասում անկարգությունները այն աստիճան են սրել իրավիճակը, որ անջատվել է թաղամասի էլեկտրամատակարարումը: Բախումների արդյունքում թաղամասի որոշ խանութներ և տներ կրել են զգալի նյութական վնաս:

Կիլիկիա Հայաստան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին