▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անցնելիս անպայման մտեք սուրճ կամ թեյ խմելու. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« Ընտանիքով եղել ենք Սեւանի «Բոհեմ» սրճարանում եւ այն ինձ հետաքրքիր էր ոչ թե որպես սրճարան, այլ որպես միջավայր, գաղափարների գեներացման, քաղաքացիական մենակությունն ու հուսալքությունը հաղթահարելու տեղ:

Այսօր Հայաստանի բազմաթիվ քաղաքներում, էլ չեմ ասում գյուղերում, նման վայրեր չկան եւ դա լուրջ պրոբլեմ է, որովհետեւ ստեղծագործական, ինտելեկտուալ միջավայրի փնտրտուքը մարդկանց մարզային բնակավայրերից անխուսափելիորեն բերում է Երեւան: Կամ էլ՝ մղում մեկուսացման:

 

 

 

 

 

 

 

 

Իսկ Սեւանում «Բոհեմի» առկայությունը մարդկանց օգնում է մնալ իրենց ծննդավայրում եւ լինել հանրապետության ինտելեկտուալ կյանքի կենտրոնում՝ դառնալով այդպիսի կենտրոն:

Անցնելիս անպայման մտեք սուրճ կամ թեյ խմելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին