▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անչոկը, Նարի Հարությունյանն ու Սոսո Պավլիաշվիլին համատեղ բիզնես են հիմնում

Life.panorama.am-ը գրում է, որ երգչուհի Անչոկը տեղեկացրել է, որ առաջիկայում նա, Նարի Հարությունյանը և Սոսո Պավլիաշվիլին համատեղ բիզնես հիմնելու պլաններ ունեն.

«Ես, Նարին և Սոսոն մտածում ենք մեր «Շանսոն» ակումբն ընդլայնել և մասնաճյուղեր բացել նաև արտերկրում,- նշել է նա  և հավելել,- իհարկե, շատ կարևորում ենք, որ նոր մասնաճյուղերի բացմանը զուգահեռ Երևանում գործող ակումբը չտուժի և անընդհատ նոր ծրագրերով գործի»:

Անչոկը նկատել է, որ որոշ ժամանակով հնարավոր է, որ մեկնեն այն երկրներ, որտեղ կբացվեն «Շանսոն» ակումբները.

«Մի շրջան կապրենք և այստեղ, և այն երկրներում, որտեղ կբացվեն ակումբները, հատկապես՝ սկզբնական շրջանում ավելի շատ այնտեղ կլինենք, որպեսզի կարողանանք ոտքի կանգնեցնել նորաբաց ակումբները, հետո միայն կվերադառնանք»:

Երգչուհին Հայաստանից ընդմիշտ հեռանալ չի ծրագրավորում.

«Այս պահին ընդմիշտ հեռանալու պլաններ չկան, ճիշտ է այստեղ  այսօր շատ դժվար է ամեն բան դարձել, բայց, համենայն դեպս, փորձում ենք դեռ այդ քայլին չդիմել»:

Առաջիկայում բացի բիզնեսից երգչուհին խոստացել է նոր գործերով հանդես գալ.

«Արդեն նոր երգեր են ձայնագրվում, շուտով կհանձնեմ դրանք իմ հանդիսատեսի դատին, նաև կլինի նոր տեսահոլովակ, զուգերգեր,, այսինքն` իմ արվեստին իմ հանդիսատեսը երկար չի կարոտի»,- պատմել է Անչոկը:

Վերջին շրջանում հեռուստաէկրաններին հազվադեպ հանդիպող երգչուհին այս միտումը բացատրել է այսպես.

«Սխալ կլինի ասել, թե ես անտեսված եմ, պարզապես ես միշտ էլ չեմ սիրել անընդհատ էկրաններին լինել, այսինքն՝ այդ միտումը գալիս է իմ տեսակից: Այս հարցում չեմ կարող ասել նաև, թե հիասթափություն կա, ես միշտ էլ գիտակցել եմ, որ մեր շուկան փոքր է, միշտ էլ հասկացել եմ, որ այն, ինչ սիրում եմ, այն, ինչ անում եմ, և այն, ինչ իմ կարծիքով պետք է անեմ ինչ-որ չափով կունենա բարդություններ: Ես ունեմ իմ հանդիսատեսը, ովքեր ինձ սիրում են, ես էլ՝ իրենց»:

Համեմատաբար պասիվ գործունեությունն էլ իր պատճառներն ունի.

«Այստեղ մի քիչ ավելի դժվար է, քան՝ դրսում, և դրան էլ գումարվում է իմ ալարկոտությունը, բիզնեսը, երեխան, արդյունքում՝ անցյալի հետ համեմատած այսօր մի փոքր ավելի պասիվ եմ գործում, իհարկե, խոսքը էկրանային գործունեության մասին է»:

 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին