Հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին Մոսկվայի Կրոկուս Սիթի Հոլում կայացած իր համերգի ժամանակ ամուսնության առաջարկ է արել իր ներկայիս քաղաքացիական կնոջը՝ Իրինա Պատլախին։ Դա տեղի է ունեցել այն ժամանակ, երբ երգչի վերջին ելույթից հետո Իրինան երախաների հետ միասին բարձրացել է բեմ, որտեղ էլ Սոսոն ծունկի գալով առաջարկել է նրան դառնալ իր օրինական կինը:
Տեղեկացնենք, որ նրանք հանդիպել սկսել են դեռևս 1997թ-ից և այսօր մեծացնում են իրենց երկու դստրերին` Լիզային և Սանդրային: