▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անդրեն, Նազենին, Սոֆին ու Ավետն օրենքով գող «Պզոյի» ծննդյան տարեդարձին չեն մասնակցել

«Իրավունք» թերթն իր «Բամբասանք» խորագրի ներքո գրել էր, թե ապրիլի 26-ին ԱՄՆ-ում մեծ շուքով նշված  օրենքով գող Արմեն Ղազարյանի` «Պզոյի» ծննդյան տարեդարձին, ի թիվս այլ աստղերի, իբր  մասնակցել էին նաև Հայաստանից հրավիրված  Ավետ Բարսեղյանը, Նազենի Հովհաննիսյանը, Սոֆի Մխեյանն ու Անդրեն:

Asekose.am-ի աղբյուրները նշում են, որ  Անդրեն Միացյալ Նահանգներ է մեկնել ապրիլի 28-ին`«Պզոյի» ծննդյան տարեդարձից երկու օր անց ու , բնականաբար, չէր կարող մասնակցել ապրիլի 26-ին տեղի ունեցած միջոցառմանը:

Նազենի Հովհաննիսյանն ու Սոֆի Մխեյանն ԱՄՆ են մեկնել մայիսի 8-ին` մասնակցելու «World Armenian Entertainment Awards» մրցանակաբաշխությանն, իսկ Ավետ Բարսեղյանը այս ընթացքում Երևանից չի էլ բացակայել:

Հիշեցնենք, որ մամուլի ուշադրության կենտրոնում հայտնվել էին դերասանուհի, հաղորդավարուհի Գայանե Ասլամազյանն, ով ըստ newsbook.am-ի կլորիկ գումարի դիմաց համաձայնել էր դառնալ  օրենքով գողի ծնունդի կոնֆերանսիեն` վարողն,
ու ներկայումս ԱՄՆ-ում սովորող և բնակվող «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, ով, ըստ «Իրավունք»-ի,  ոչ միայն չի մերժել հայտնի հեղինակության հրավերը, այլև մի լավ ուրախացել ու լիաթոք քեֆ է արել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին