▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անելիքները շատ են. սպասում ենք ձեր դուրս գալուն և աշխատելուն. Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝ 

«Պրն. քաղաքապետ, քանի որ արդեն հայտնեցին, որ Ձեր արձակուրդն ավարտվել է և Դուք էլ բազմաթիվ անգամներ հայտարարել եք, որ Ձեզ համար շաբաթ-կիրակի չկա ու անձնուրաց աշխատում եք, լիահույս եմ, որ անմիջապես, որպես քաղաքացիական պաշտպանության պետ, կանցնեք գործի ու հնարավորինս կվերահսկեք քաղաքում տիրող իրավիճակը` ձեռնարկելով լուրջ միջոցառումներ:


Պոլիկլինիկաները, Շտապ օգնությունը, որոշ թատրոններ, նախակրթարանները, դպրոցները ու էլի շատ ու շատ հաստատություններ քաղաքային իշխանության ենթակայության տակ են: Իհարկե Էլ չեմ խոսում հանրային տրանսպորտի մասին, որը նույնիսկ չի ախտահանվում: Վարչական շրջաններում ևս թիմեր պետք է ձևավորվեն ու կանխարգելիչ աշխատանքներ տարվեն: Վերջապես էն չքնաղ մեքենաներով լվացվեն փողոցներն ու մայթերը: Հանրային վայրերում, ինչպիսին օրինակ Վերնիսաժն է ու այլ տոնավաճառներ, պետք է արգելվի ցանկացած գործողություն: Անելիքները շատ են... Սպասում ենք Ձեր դուրս գալուն և աշխատելուն»

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին