▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անընդունելի եմ համարում ուրիշի արտաքինի վերաբերյալ քննադատություններ անելը. ես շատ հպարտ եմ. Մարիամ Փաշինյան

Wnews.am-ը հարցազրույց է արել ՀՀ վարչապետի դուստր Մարիամ Փաշինյանի հետ: Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

-Ինչպե՞ս են աշխատավայրում արձագանքում քո գործունեության մասին պարբերաբար հայտնվող լուրերին։ 
-Ես փորձում եմ բալանսավորել իմ աշխատանքային կյանքն իմ հանրային կյանքի հետ, որովհետև, եթե անգամ լինում են լավ արձագանքներ ես փորձում եմ դրանք միանշանակ չընդունել, որպեսզի չշեղվեմ իմ ամենօրյա կյանքից ։ Կարծում եմ՝ նրանց համար կարևոր եմ ես՝ որպես աշխատող , թե ես ինչ կարող եմ տալ կազմակերպությանը , ոչ թե՝ ինչ է շրջանառվում իմ անվան շուրջ։ Ես այս փուլում փորձում եմ մասնագիտական քայլեր անել ու մասնագիտական անուն ձեռք բերել։ Չգիտեմ ինչու տարածվեց այս աղմուկը։ Ես այս նախագծի շրջանակներում աշխատում էի նաև մամուլի ներկայացուցիչների հետ, երևի թե հենց այդպես էլ տարածվեց։

-Պարզվեց՝ մամուլը շատ է ուզում իմանալ քո կարծիքը նաև Gucci Resort 2020 ցուցադությանը մասնակցած հայ մոդելի վերաբերյալ։
-Այո՛ուզում եմ շեշտել, այն փոքրիկ միջադեպը, երբ  այս թեմայով արված  ձեր նյութը  տեղադրեցի իմ էջում՝ ցիտելով քո  խոսքերը ու ողջ մամուլը դրանք վերագրեց ինձ, ինչն, իմ կարծիքով, հեղինակային իրավունքի կոպիտ խախտում էր ։ Ես շատ տխրել էի, որ քո խոսքը ներկայացրել էին որպես իմը, որովհետև դա անարդար է հենց ձեր հանդեպ։ Ես ինձ մոտ նշում արեցի, որից հետո լրատվամիջոցները ուղղեցին վրիպումը։ Բայց, եթե ցանկանում են իմանալ , թե ես ինչ եմ այս առիթով մտածում, ասեմ, որ Արմինեի դեպքը հանրային մեծ հնչեղություն ստացավ, ու, ինչպես դու քո նյութում էիր գրել, անընդունելի եմ համարում ուրիշի արտաքինի վերաբերյալ քննադատական արտահայտություններ անելը, ընդհանրապես, ինչ որ կարծիք հայտնելը, որովհետև ամեն մարդ գեղեցիկ է յուրովի ու ես շատ հպարտ եմ, որ հայազգի մոդելն, ով առաջինը մասնակցեց նման մասշտաբի fashion week-ի հենց Արմինեն էր , որովհետև նա շատ յուրահատուկ գեղեցկություն ունի։ Միանշանակ, անընդունելի է , որ նման կոպիտ արտահայտություններ էին հնչում մեր մոդելի հասցեին, բայց նա շատ լավ հաղթահարեց այդ ամենը։ Ես տեսա նրա հարցազրույցը և մաղթում եմ բազմաթիվ հաջողություններ, վստահ եմ, որ նա նորից հրավերներ կստանա բարձր նորաձևության աշխարհից։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին