▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անգլիական հումոր. մինչ եղբայրը տանը չէ, կարելի է գունազարդել տունը

Օ՛ Ռուրկ եղբայրները, ովքեր բնակվում են Բրիտանիայի արևելքում, հայտնի կատակասերներ են: Մինչ Սթիվը մեղրամիսն էր անցկացնում քաղաքից դուրս, նրա եղբայր Ռասսելը տունը վարդագույն ներկով է ներկել: Ինչպես տեղեկացնում է BBC-ն՝ այդ կատակը 2 օր է պահանջել:

Այս քայլով Ռասսելը պատժել է եղբորը՝ 6 տարի առաջ արված կատակի համար:

Սթիվը շինարար է: Նա գիշերը աղյուսե պատ է կառուցել, ինչը հարևաններին շատ է դուր եկել:

«Սկզբում ցնցված էինք: Մենք անկնկալի սպասում էինք, բայց` ոչ այսպիսին: Վարդագույն պատը փողոցի զարդն է: Այն շատ մարդկանց ժպիտի առիթ է հանդիսանում»,-ասել է Սթիվի կինը:

Սակայն, պարզվում է, դժգոհողներ ևս եղել են: Տեղի բնակիչներից մեկը BBC-ի թղթակցին հայտնել է, որ այդ ամենը նյարդայնացնում է իրեն: Իսկ ամուսինները հայտնել են, որ տունը չեն պատրաստվում այդ տեսքով թողնել, բայց հիմա ժամանակ չունեն այդ հարցով զբաղվելու համար: 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին