▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհասկանալի է, թե ինչպես կարող է դեղ ու թմրամիջոցներ ներկրող ընկերությունը մսամթերք արտահանել. «Ժամանակ»

«ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունն ու ՌԴ անասնաբուժական ու բուսասանիտարական հսկողության դաշնային ծառայությունը համաձայնության են եկել, եւ այսուհետ հայկական մսամթերքը կիրացվի ռուսական շուկայում: Ուշագրավ է, որ արտահանման թույլտվություն ստացած ընկերությունների ցանկում է նաեւ ԱԺ ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն:

Նշենք, որ ընդամենը վերջերս էր ՀՀ կառավարության կողմից Սամվել Ալեքսանյանի «Նատալի ֆարմ»-ին թմրամիջոցների եւ հոգեմետ դեղերի ներկրման եւ իրացման լիցենզիա հատկացվել: Եվ եթե այդ դեպքում լիցենզիա տրամադրելու մեջ տրամաբանություն կար, ապա վերը նշված դեպքում այդ տրամաբանությունը բացակայում է: Առնվազն անհասկանալի է, թե ինչպես կարող է դեղ ու թմրամիջոցներ ներկրող ընկերությունը մսամթերք արտահանել»։

 

Լուսանկարում`ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Արմեն Հայրապետյանը

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին