▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Անհայտ կորածը տիկին Գոհարի որդին չէ,մեր պետականությունն է անհայտ կորել». Ավետ Բարսեղյան

Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում

Երգահան, հաղորդավար Ավետ Բարսեղյանն իր ինստագրամյան էջում նոր հրապարակում է արել`անդրադառնալով երեկ Եռաբլուրում կարմիր բերետավորների եւ զոհված ու անհայտ կորած զինվորների ծնողների միջեւ տեղի ունեցած միջադեպին:

««Ներողություն» Անհայտ կորածը տիկին Գոհարի որդին չէ,մեր պետականությունն է անհայտ կորել...

Ու տիկին Գոհարին չեն քաշքշելով ոտ ու ձեռ հանում Եռաբլուրի մուտքից՝ Արժանապատվությունը, Բարոյականությունը, Խիղճն են հանում ցանկից հոգու կարեւոր դրույթների...

Քաշելով հանում ենք ու ջնջում Մարդ կոչվելու վերջին շանսը...Սեւազգեստ տապալված Մայրը ասֆալտի վրայից ոտքի կկանգնի ու կքայլի, ողնաշարը փշրված, բայց Կա, իսկ ահա ոտքի կկանգնի՞ արդյոք ծնկի եկած խավարասեր ու «Փառասեր» հպարտ ստրկությունը, կշարունակի՞ քայլել այսուհետեւ Հավատն ու Հույսը, Սերն ու երազանքը, չգիտեմ, կասկածում եմ ,որ՝ Չէ...

Չարքից ու խավարից կախյալ ենք դեռ, բայց... մի օր Անկախություն ունենալու մեծագույն ցանկությամբ ու երազանքով, կանխավ Տոնդ շնորհավոր, Հայաստան:

Տիկին Գոհար, կներեք... », - գրել է երգահանը:

Ավելի վաղ Ավետ Բարսեղյանը գրություն էր թողել`խոսելով այս ծանր օրերին անտարբեր ապրող մարդկանց մասին. ««Մարդ» Սրճարանից հեռու պատերազմն է, իսկական կռիվ ու մահ։ Դու սուրճդ ես խմում, իսկ նա՝ իր սեփական արյունը… Սրճարանիցդ այն կողմ՝ իսկական զուգահեռ իրականության մեջ, Տղերքն են՝ քեզնից քիչ ապրած, քո կեսին չհասած, բայց քեզնից առավել հարուստ ու ողջ...»:

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին