▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները շարունակվում են. ՊՆ

Նոյեմբերի 17-ին, մինչև ուշ երեկո, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչների աջակցությամբ, Մարտունիի և Շուշիի ուղղություններում շարունակվել են անհայտ կորածների որոնման և զոհվածների մարմինների դուրսբերման աշխատանքները։

Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ռազմական գործողությունների անցկացման վայրերում որոնողական աշխատանքները շարունակվում են` ներառելով նոր, ավելի ընդգրկուն տարածքներ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին