▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անհնազանդության ակցիաներ Հայաստանում

Անհնազանդության ակցիաներ Հայաստանում․ Տեսանյութերին ու  իրադարձությունների զարգացումներին հետևեք Asekose.am-ի տելեգրամյան ալիքում/ Ինֆորմացիան այս հղումով թարմացվում է։

***

***

***

***

***

***

***

***

***

***

***

Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում հավաքված քաղաքացիների հետ շարժվում է ԵՊՀ։
Նա բեմահարթակից կոչ արեց բոլորին միանալ անհնազանդության ակցիաներին․ «Թե՛ մարզերում, թե՛ Երևանում, անհնազանդության խաղաղ գործողություններ պետք է կատարենք։ Ճնշում պետք է բանեցնենք, որպեսզի մեր ներկայացրած հրաժարականի պահանջը իրականացվի»,-ասաց Բագրատ Սրբազանը՝ հայտարարելով, որ այսօր՝ ժամը 18։30-ին հրապարկում նորից հավաք կլինի։

***

ԵՊՀ-ի Միջազգային ֆակուլտետի ուսանողները սկսել են անհնազանդության ակցիան: Ուսանողների շարքում է նաև Ուսանողական խորհրդի նախագահ Խաչիկ Աբաջյանը:

***

Այս պահին մարդիկ Բագրատ Սրբազանի կոչով հավաքվում են Հանրապետության հրապարակում։
Երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տված ժամանակը լրանալուց հետո Բագրատ Սրբազանը հայտարարել էր, որ խաղաղ անհնազանդության գործողություններ են սկսվելու՝ ստիպելու հրաժարական ներկայացնել։
Բագրատ Սրբազանը գիշերել է հրապարակում՝ իր աջակիցների հետ միասին։

«Մենք հասել ենք մի կրիտիկական կետի, որից այն կողմ չենք կարող անցնել, մեր երկիրը, ծվեն-ծվեն լինելով, անհասկանալի ընթացքի մեջ է՝ առանց որևէ երաշխիքների, մեր երկիրը վերածվել է հողատարածքի։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն այլևս կենսական նշանակություն ունի»,-այսօր հրապարակում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ «Այս մարդիկ պետք է գնան, որևէ բանի տեղ չեն թողել»,- ասաց Բագրատ Սրբազանը՝ հայտնելով, որ քաղաքական գործիչների հետ քննարկման արդյունքում պետք է հասկանան՝ ով է վարչապետի թեկնածուն։ «Անուններ քննարկվում են, տարբեր անուններ են՝ ձեր սիրած ու չսիրած, բայց վերջում համաձայնություն կգոյանա, թե ով կլինի՝ սա արդեն 2-րդ փուլը կլինի»,- հավելեց Սրբազանը։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին