▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Բայաթյանը՝ հանցագործ կին

BlogNews.am-ը գրում է. «Շանթ» հեռուստաընկերությամբ այսօր կմեկնարկի նոր հեռուստասերիալ` «Փոխնակ մայրը»։ Մարինկա Խաչատրյանի, Անի Բայաթյանի, Տիգրան Ներսիսյանի, Անահիտ Քոչարյանի, Ելենա Բորիսենկոյի, Հովակ Գալոյանի, Եվա Բաղդասարյանի, Լիա Զախարյանի,  Հայկ Պետրոսյանի և այլոց մասնակցությամբ սերիալի սյուժեն Ռոման Մուշեղյանինն է, սցենարի համահեղինակը Էդուարդ Զորիկյանն է, ռեժիսորը՝ Արտյոմ Հարությունյանը:

 

Կայքը զրուցել է սերիալի հերոսուհիներից մեկին մարմնավորող Անի Բայաթյանի հետ։ Դերասանուհին նշեց, որ մարմնավորում է հանցագործ կնոջ, ով բանտում կրում է պատիժը։

«Կերպարիս հոգեբանությունը կբացահայտեմ հընթացս, քանի որ սցենարը դեռևս գրվում է։ Հերոսուհիս հանցագործ կին է, սակայն կարծում եմ՝ դրական կընկալվի հեռուստադիտողների կողմից։ Նա շատ է օգնում իր խցակցին, ով չունի վստահություն և խիզախություն՝ անելու իր համար կարևոր քայլ։ Չակերտները շատ չեմ բացի, որպեսզի հետաքրքրությունը չկորի, միայն կասեմ, որ իմ հերոսուհին շատ է օգնում նրան»,- պատմեց Անին։

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին