▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Երանյանը վերադարձել է Երևան և անակնկալ մատուցել սիրելիին

Սերիալային դերասանուհի Անի Երանյանը, ով  մարտի 1-ին մեկնել էր Մոսկվա, որի հետ էլ կապված են  նրա առաջիկա ծրագրերը,  երկար չդիմացավ և մեկնումից  1 ամիս անց նա վերադարձավ հայրենիք : «Ապրիլի 1-ին մայրիկիս ծնունդն էր, սակայն այդ օրերին ես Մալդիվներում էի և չկարողացա գալ: Որոշեցի Մալդիվներից վերադառնալուց հետո գալ Երևան և ապրիլի 7-ին արդեն այստեղ էի, ինչն անակնկալ էր բոլորի համար. ոչ ոքի չէի զգուշացրել, որ գալու եմ:  Ամեն մեկին յուրովի անակնկալ մատուցեցի,- ասել է Անին esyes.am-ի հետ զրույցում  և պատմել օդանավակայանից հետո իր երթուղու մասին:

-Քանի որ Սարյան փողոցով էի բարձրանում, առաջինը մտա Դիանա Շատվերյանի մոտ ու նրան անակնկալի բերեցի, հետո գնացի նկարահանման հրապարակ: Երբ Ելենա Արշակյանն ասաց «ստոպ»՝պտտվեց ու տեսավ, որ ես կանգնած եմ, աչքերին չէր հավատում, սկսեց ձայնով լացել: Հետո գնացի տուն, մեր դուռը բաց էր. այդտեղ էլ մայրս ընկավ շոկի մեջ»:

Կայքը նաև գրում է, որ վերջին շրջանում Անիի սիրելիի` Մովսես Երեմյանի ֆեյսբուքյան էջում կարելի էր նկատել տխուր ստատուսներ: Դրանցից մեկում մասնավորապես գրված էր` «Բայց վերջին անգամ, երբ քեզ գրկեցի, ուզեցի ասեմ մի գնա»: Դերասանուհին անդրադարձել է  նաև սիրելիին մատուցած անակնկալի մասին: «Գնացի Մոսոյենց բակ, ինքն այդ ժամանակ  սպասում էր, որ պետք է սկայպով իրեն զանգեմ: Զանգեց, ջղայնացած հարցնում է` ու՞ր ես, ինչի՞ չես զանգում, ասացի` դե իջիր ներքև, կտեսնես: Ու էդպես, իրեն էլ անակնկալ մատուցեցի»,- ասել է Անին և հավելել, որ դժվար է, երբ սիրելիիդ կողքին չես, սակայն հարաբերությունները շատ լավ են:

Անդրադառնալով Մոսկվայի իր առօրյային՝ դերասանուհին նշել է, որ զբաղված է  բիզնեսի հարցերով:

 Անին կրկին Մոսկվա կմեկնի 2 օրից:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին