▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Քոչարը նշանվել է

Լրագրող Անի Քոչարը ֆեյսբուքյան իր էջում կարճ տեսանյութեր է հրապարակել, որոնցից մեկում ծաղիկների կողքին երևում էր մատանի:

«Ոչինչ չի կարող մթագնել կանանց մեկամսյակն ու գարնանային տոները, համենայնդեպս ինձ համար:

Ես շարունակում եմ նկատել գեղեցիկը, ժպտալ, վայելել ամեն մի օրը, որը մեզ տրված է:
Ամեն օր մեդիաների հետ «մեռնել» և «հարություն առնելու» փոխարեն ապրե՛ք, և քիչ տրվեք ցայտնոտին և հոռետեսությանը:
Սիրեք և սիրվեք, միայն սերն է ապրեցնում և միայն սերը կփրկի աշխարհը»,-գրել է Անի Քոչարը:

Այս հանգամանքը չի վրիպել օգտատերերի ուշադրությունից, Անին էլ մեկնաբանություններում չի ժխտել, որ նորություն ունի։

Ավելի ուշ, Անի Քոչարն ասել է, որ մարտի 8-ին նշանադրվել է, սակայն  չի ցանկացավ գաղտնազերծել սիրելիին՝ միայն նշել է, որ իր ընտրյալը հայ է. «Ես միայն իսկական հայ տղամարդու հետ կարող եմ երջանիկ լինել»,-հավելել  է Անի Քոչարը։

Դիտեք նաև՝

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին