▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անի Զախարյանը հո չի ասել հերթ կանգնեք և կուսությունից բոլորդ զրկվեք…

Անկեղծորեն իրոք չեմ հասկանում Անի Զախարյանին քարկոծողներին: Ինչ է ստացվում, որ կարող ես քարշ գալ սրճարաններում, ռեստորաններում, գիշերային ակումբներում,սաունաներում, զվարճանքի այլ օբյեկտներում, ինչ ուզես անես պահելով կուսությունդ կամ կորցնես, հետո վերականգնես, ձևացնես որ խիստ բարոյական ես, որպես  «Կարմիր խնձորի» մեդալակիր խոսես բարոյականությունից, բարձրագույն արժեքներից ու թքես Անի Զախարյանի վրա, որն ընդամենը քաջություն է ունեցել շիտակ, ազնվորեն կիսվել լրագրողի հետ` գուցե համարձակ, շատերի համար անընդունելի պատմել ճշմարտությունը: Վերջին հաշվով նա խոսել է երևույթի մասին: Նա խո չի ասել, գիտեք ինչ հենց լրանա ձեր 26 տարին, հերթ կանգնեք և կուսությունից բոլորդ զրկվեք: Իսկ լրագրողն էլ ինչպես միշտ արել է իր  «սև գործը», իմ կարծիքով` մեկնաբանել կամայականորեն: Դե ինչ, կարևորը սենսացիան ու աղմուկն էր և դա իրոք ստացվեց…Մի մոռացեք, որ կուսաթաղանթը «բարեպաշտորեն» պահպանած շատ աղջիկներ մեղմ ասած` ամենաանբարոյականից էլ անբարոյական են…
Կարմիր խնձորի մտածելակերպի, առաքինության մասին ճամարտակողների կեսից ավելին, հավանաբար դրա իրավունքը չունեն…Հերիք է զբաղվեք կեղծ բարեպաշտությամբ և իրոք ամեն ինչ չափ ու սահման ունի: Ամենօրյա ատելության, հայհոյանքի, վիրավորանքի, նվաստացման գինարբուքը կարող է շատերի մոտ սովորություն ու բնավորության գիծ դառնա, եթե արդեն այդպես չէ…
Երբ կարդում եմ այդ աղջկան վերաբերող մեկնաբանությունները, ինձ թվում է ես նորահայտ  «Սրբերի ու անմեղների» մոլորակում եմ…
Հարգելիներս հերիք է, ոտքներդ սառը ջրի մեջ դրեք ու սթափվեք, չէ որ բոլորդ էլ սխալներ ունեք և հրեշտակների կողքը չեք սավառնում…Հետո խոսում եք քրիստոնեությունից, քրիստոնեական արժեքներից, հանդուրժողականությունից…Ի վերջո քննադատությունն էլ պետք է լինի կոռեկտ ու դաստիարակող, ուսուցանուղ և ոչ թե վիրավորական:
Թող առաջինը քար նետի նա, ով անմեղ է…
Մի խորհուրդ նորաթուխ քաղաքական գործիչ Անիին: Հարգելի Անի, սեռական հարաբերությունը խիստ անձնական է և յուրաքանչյուրն ինքը յուրովի պետք է որոշի` երբ, ում հետ, որ տարիքում և որտեղ հարաբերություններ ունենա…Դա պետք չէ պրոպագանդել, առավել ևս որպես քաղաքական գործիչ խորհուրդ տալ: Եթե Դուք լինեիք սեքսոպաթոլոգ, ես ինչ-որ կերպ կհասկանայի, բայց այս կարգավիճակում` կներեք ոչ…
Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ հասարակությունը դեռևս պատրաստ չէր դրան, դա նման էր շոկային թերապիայի…
Հա’, Անի մի խորհուրդ էլ` սեքսը քաղաքականության հետ մի խառնեք…

Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ  Մելքոնյան

Ֆեյսբուք

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին