▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱՆԺԵԼԱ ՍԱՐԳՍՅԱՆԻ «ԷՊՈՍԸ» վերջ չունի՞

Այ մարդ, ես չեմ հասկանում, էս մեր Ցիրկի Անժոյի էպոպեան վերջ չունի՞։ Արդեն բոլորիս բկին ա հասել էդ պատմությունը, բայց մեկ ա ձգձգվում, ձգձգվում ա։ Հիմա էլ Անժելայի «ֆոտոգենիկ» տղամարդու մայրն է պատրաստվում բողոքարկել դատական վճիռը, համաձայն որի՝ Կարեն Արայանին դատապարտեցին 3 տարի 6 ամիս ազատազրկման (պեդաֆիլներին 3 տարով են փակում, իսկ նկար տարածողի՞ն...) և նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկին հավասար տուգանքի։ 
Հիմա էս բալագանը պետք է նորից սկսվի, հիմա արդեն Վերաքննիչ դատարանում, ու ես քիթս կտրեմ, թե բանը չհասնի Սահմանադրական դատարան, իսկ հետո էլ Դիվան Բաշուն՝ Եվրադատարան...

 

ԳՐԱՌՈՒՄԸ` ՁԿԱՆ ԱՉՔ ֆեյսբուքյան էջից '

 

Հիշեցնենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում Անժելա Սարգսյանի սկանդալային նկարների տարածման գործով մեղադրվող Կարեն Արայանի նկատմամբ կայացվեց հետեւյալ դատավճիռը. 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկում եւ տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 3 հարյուրապատիկի չափով։ Այդ մասին գրել էր «Իրավունք» թերթը։

«Ցանկացանք իմանալ, թե որն է լինելու Արայանի հարազատների հաջորդ քայլը, պատրաստվո՞ւմ են արդյոք բողոքարկել վճիռը Վերաքննիչ դատարանում, եւ դիմեցինք Կարեն Արայանի մայր Մարինա Արայանին, ով գտնվում էր հուսահատված վիճակում, չէր ցանկանում ոչինչ ասել եւ լսել։ Միայն մի բան ասաց.

-Վճիռը դեռ չեմ ստացել, չգիտեմ՝ ինչ հիմքերով են նման վճիռ կայացրել, բայց վճիռը ստանալուն պես անպայման կդիմենք Վերաքննիչ դատարան՝ չնայած այդտեղից էլ առանձնապես մեծ հույսեր չունեմ»,- գրում է «Իրավունքը»։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին