Թուրքիան խոստացել է հստակ պատասխան տալ Ֆրանսիայի կողմից «Գորշ գայլեր» թուրքական ծայրահեղ ազգայնական խմբավորման արգելքին, որը կապված է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր դաշնակցի հետ:
Էրդողանը կատաղի թշնամացել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ մի շարք աշխարհաքաղաքական սուր հարցերի և, բոլորովին վերջերս, արմատական իսլամի դեմ Ֆրանսիայի պայքարի շուրջ։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ֆրանսիական կառավարությունը պետք է «Ֆրանսիայում պաշտպանի թուրքերի հավաքների և կարծիքների արտահայտման ազատությունը»:
«Մենք ամենավճռական կերպով կարձագանքենք այդ որոշմանը»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ Ֆրանսիան պաշտոնապես լուծարել է այդ խմբի տեղական ճյուղավորումը այն բանից հետո, երբ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ հայերի զանգվածային սպանությունների հուշահամալիրը խեղաթյուրվել է գրաֆիտիով՝ ներառյալ «Գորշ գայլեր» անվանումը։