«2 տարի առաջ ֆիլմ նկարահանեցին Անկախության հռչակագրի մասին, հրաշալի ֆիլմ․ Տիգրան Պասկևիչյանի ճաշակն ու անաչառությունը գիտեք։ Էդ ֆիլմը Հանրային հեռուստատեսությունն արգելեց, այն ոչ մեկդ չի տեսել»,- 24TV-ի եթերում ասել է ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը, ով 1990թ․ ՀՀ ԳԽ-ում անձամբ կարդացել և հնչեցրել է ՀՀ անկախության հռչակագիրը։
«Սրանք կպան անկախության բոլոր սիմվոլներին, սա վիրավորանք է բոլոր այն մարդկանց, ովքեր անկախություն են քվեարկել, սա վիրավորանք է մեր պատմության նկատմամբ։ Ինչքան մարդ պիտի աննամուս լինի, որ էսօրվա պարտությունները բերի, կապի էդ հրաշք փաստաթղթի հետ»,- հավելել է Մանուկյանը։


