Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արդեն երկու օր է՝ Ֆեյսբուքի մի հատվածը աշխույժ քննարկում է կայքերից մեկին տված հարցազրույցում իմ արած արտահայտությունը։
Դրա վերաբերյալ ուզում եմ ասել հետեւյալը. վերջին շուրջ երկու տարիների ընթացքում իշխանության դեմ ագրեսիվ լրատվական գրոհ է տեղի ունենում։ Այդ թվում՝ Երեւանի քաղաքային իշխանության դեմ պարբերաբար քաղաքական հայտնի շրջանակների կողմից ուղղորդված հարձակումներ են լինում։
Թյուրիմացաբար կարծել եմ, որ Ֆիրդուսի թաղամասի պատմական ժառանգության համար այս օրերին մղվող պայքարը հերթական նման մեդիաարշավն է։
Ազնիվ մղումներով տարվող ցանկացած խաղաղ քաղաքացիական պայքար ողջունելի է, անկախ նրանից, թե որքանով ենք կիսում դրա նպատակն ու գաղափարները։ Ինքս տարիներ շարունակ կանգնած եմ եղել մեր քաղաքի պատմական ժառանգության համար պայքարող ակտիվիստների կողքին, որոնց թվում գուցե այսօրվա երիտասարդներից ոմանք էլ են եղել։
Անկեղծորեն ցավում եմ, որ իմ խոսքերը վիրավորական են եղել քաղաքի կերպարի համար պայքարող ակտիվիստների համար եւ հայցում եմ նրանց ներողամտությունը»։
Դիտեք նաև՝


