▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Անկեղծորեն ուրախացա, երբ իմացա, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու վաղվա նիստին․ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ

Անկեղծորեն ուրախացա, երբ իմացա, որ ԲՀԿ-ն չի մասնակցելու վաղվա նիստին․ մարդկանց մեջ դեռ կա հանրության աչքին չերևալու գիտակցումը։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Հովհաննիսյանը։

«Հետո իմացա, որ նույն ԲՀԿ-ն, հին ՀՅԴ-ն ու նորաստեղծ Հայրենիք «կուսակցությունը» հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ պահանջում են քր․ գործ հարուցել օրենսդիր իշխանության ներկայացուցիչների եւ բարձրաստիճան պաշտոնատար այլ անձանց հանցակցությամբ առանձնապես ծանր հանցանքներ կատարելու փաստերի առթիվ», գրել է «Իմ քայլը» խմբակցության անդամը եւ հավելել․ «Ընտրությունները կեղծեցին պրծան, հիմա էլ ուզում են պատմությունը կեղծեն»։

Ըստ Արթուր Հովհաննիսյանի՝ ԲՀԿ-ի մերժման փաստը դաջված է մարդկանց հիշողություններում․

«Ախր ձեր մերժման փաստը արձանագրված է պատմականորեն ու դաջված է մարդկանց հիշողություններում։ Հիմա ի՞նչն եք ուզում կեղծել. պատմությո՞ւնը, թե՞ մեր հիշողությունը», նշել է ԱԺ «Իմ քայլի» պատգամավորը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին