ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանն այսօր կառավարական առանձնատանը հյուրընկալել էր Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաևային:
Այնուհետև միասին այցելել են Արյունաբանական հիվանդանիցում երեխաներին տեսակցելու:Աննա Հակոբյանը նշում է, որ Դարիգա Նազարբաևային ուղեկցելու ընթացքում կրել է հենց նրա կողմից նվեր ստացած ղազախական վերարկու։
Աննա Հակոբյանի գրառումը՝ ստորև․
Ղազախստանի Սենատի նախագահ Դարիգա Նազարբաեւայի հետ ծանոթացել էինք անցյալ տարի Սանկտ Պետերբուրգում: Այնուհետեւ տեսնվեցինք այս տարվա մայիսին Ալմաթիում, որտեղ նրա հրավերով մասնակցում էի Եվրասիական մեդիա ֆորումին։ Դարիգա Նազարբաեւային հրավիրեցի Հայաստան եւ այս օրերին նա մեր հարգելի հյուրն է:
Այսօր նրա հետ անցկացրած երկու ժամվա ընթացքում եւս մեկ անգամ համոզվեցի, որ մեծ համակրանք եմ զգում Դարիգա Նազարբաեւայի նկատմամբ, իսկ Արյունաբանական հիվանդանիցում երեխաների հետ նրա շփումը հոգի շոյող տեսարան էր։
Ի դեպ, հագիս ղազաղական ազգային վերարկու է, որը սիրելի հյուրի նվերն էր, եւ ես մեծ հաճույքով կրեցի նրան ուղեկցելու ողջ ընթացքում