▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Հակոբյանի հայտարարությունը յուրօրինակ անոնս էր այն ամենի, ինչն նրա ընտանիքը մտադիր էր անել. Միքայել Մինասյան

«Թվում էր՝ բոլորը սիրում էին Արցախը, համենայնդեպս այդ մասին բոլորը խոսում էին։ Գրեցին ատենախոսություններ և գրքեր՝ Արցախում հայկական տիրապետության անընդհատության մասին, ֆիլմեր նկարահանեցին, մշակութային լայնածավալ միջոցառումներ անցկացրին և կրթական ծրագրեր իրականացրին հանուն ապագայի և անցյալի, դժվարությունների, Արցախյան առաջին պատերազմի, նրա հերոսների ու զոհերի մասին հպարտ հիշողությամբ»,- թելեգրամյան ալիքում գրել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։


Նրա խոսքով, այն ավագ ծնողների, «Դեդո և Բաբո»-ի օջախի նման մի բան էր, ընդունված էր նրան վերաբերվել ակնածանքով և հատուկ հարգանքով և այդ հարգանքը տարբեր կերպ էր արտահայտվում՝ զինվորական շքերթներից մինչև հիշատակի օրեր, Արցախի եկեղեցիների վերականգնման և քաղաքացիական ենթակառուցվածքների օբյեկտների կառուցման միլիոնավոր նվիրատվություններից, երդումներ՝ «հողին հանձնել նրան, ով թշնամուն գոնե մի թիզ Արցախյան հող կհանձնի»։

«Այդպես էր երկար տարիներ։ Քանի դեռ Աննա Հակոբյանն իր բթամտությամբ, կամ էլ միտումնավոր,  չէր հնչեցրել սեփական շրջապատում տիրող այն միտքը, թե «մեր հազարավոր զինվորներն իրենց կյանքն իզուր են տվել Արցախում (հանուն ոչնչի)»։ Այդ ժամանակ շատերը լռեցին: Նման հայտարարությունը կարող էր լուրջ քաղաքական ճգնաժամի պատճառ դառնալ։ Բայց պարզվեց, որ դա յուրօրինակ անոնս էր այն ամենի, ինչն նրա ընտանիքը մտադիր էր հետագայում անել: Շատերը լռեցին, այսպիսով իսկ համաձայնություն տալով «հեղափոխության»՝ առաջին իսկ օրերից արդեն իրենց գիտակցության ու իրենց իսկ ապագայի դեֆորմացիային։

Հենց նրանց լուռ անտարբերությամբ է սկսվել Դեդոյից ու Բաբոյից ազատվելու գործընթացը, իսկ նրանց հետ միասին՝ այդ տանը իշխող արժեքներից ու սկզբունքներից։ Հենց նրանց եսասիրությամբ ու ծուլությամբ է սկսվել այդ արժեքների բուն աղբյուրի ապականման ու պղծման գործընթացը»,- գրել է Մ. Մինասյանը։

Նա նշել է՝ օրինաչափ է այն, թե ինչպես 44 օր ստոր դավաճանությունից ու ստից, «հայկական զորքերի փառապանծ հաղթանակների» մասին իշխանամետ խեղկատակների կաղկանձից հետո հայությանը հանկարծ հայտնեցին, որ պատերազմը տանուլ է տրված, իսկ իրենց հայրերը, որդիները, եղբայրներն ու սիրելիները զոհվել են, անհետ կորել ու իզուր գերի են ընկել, նաև հավելեցին՝ «զոհերը կարող էին լինել շատ ավելի, այնպես որ շնորհակալ եղեք»։

«Անցել է և առաջին, և երկրորդ շոկը, և տարին արդեն այլ է, և Սուրբ Ծնունդն այլ է։ Բայց շատերը նախկինի պես լռում են՝ խոհանոցում հայհոյելով Նիկոլին և իր լնգուլավազներին: Տպավորություն է ստեղծվում, որ մարդիկ հոգնել են։ Հոգնել են օգտագործված լինելուց և հավատում են, որ ամեն ինչ ավարտվել է, չէ որ դժբախտությունը շրջանցել է սեփական ընտանիքը: Որովհետև ցավալի է հասկանալ, որ հաջորդ պատերազմում մեծ հավանականությամբ կզոհվի հենց քո որդին, քո ամուսինը, քո եղբայրը։ Իսկ հաջորդ պատերազմը, սադրանքը, ահաբեկչությունը անպայման կլինեն, քանի դեռ Հայաստանում իշխանության ղեկին այդ անսկզբունքային ու անսեռ լակոտներն են։ Եվ նույնիսկ ոչ թե պատերազմը, այլ ինչ-որ հերթական վիրուսի հաջորդ համաճարակը կամ համավարակը հազարավոր հայերի կյանքեր կտանի Հայաստանում միայն այն պատճառով, որ այսօր դու լռում ես թվացյալ վստահությամբ, որ դժբախտությունը քեզ շրջանցել է։

Եվ պետք չէ պատրանքներով սփոփվել, ոչինչ չի ավարտվել. մեզ գցել են գետնին և վերջնականապես խփելու են։ Դավաճանելով ու սպանելով Արցախը՝ մեզանից դուրս հանեցին միջուկը և մենք, որպես ազգ, դեռևս չգիտակցելով, որբացել ենք, ինչպես նրանք, ում հայրերը զոհվեցին ռազմաճակատում։ Մենք հայտնվել ենք մեր պատրանքների, մեր եսասիրության և սեփական ստի փակ արատավոր շրջանակի մեջ։

Եվ այստեղ լուծումը միայն մեկն է՝ ոչնչացնել Արցախը սպանողին։

Սկզբի համար՝  քո մեջ»,- գրել է Միքայել Մինասյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին