▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ. «Եգիպտոսում ինձ ԹՈՒՐՔ ԱՍԱՑԻՆ, ուզում էի ԱՊԱՆԵԼ ԱՍՈՂԻՆ»

«Գեներալի աղջիկը» սերիալում Լուսիների դերակատարուհի Աննա Հարությունյանը  նկարահանվում է գեղարվեստական «Չղջիկներ. չեզոք գոտի» լիամետրաժ ֆիլմում: Ֆիլմի գլխավոր դերակատարներն են Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի դերասան Հովակ Գալոյանը և Աննա Հարությունյանը:  

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում 1990-ականների սկզբին՝ հետպատերազմյան շրջանում: Ներկայացվում է գերի ընկած մի քանի հայերի պատմությունը: Ֆիլմի հիմքում  ընկերությունն է, փոխադարձ հարգանքը, խիզախությունը և կորուստը: Այս ամենի մասին bravo.am-ին պատմել է Ա. Հարությունյանը:

 Դերասանուհին նշել է, որ նկարահանումների մի մասը տեղի են ունեցել Տավուշի մարզի սահմանային Այգեձոր և Չինարի գյուղերում: 

 «Պարզ պատճառներով, տեղի բնակիչների համար սարսափելի էին կրակոցներով տեսարանների նկարահանումները:  Ուզենք, թե` ոչ, ադրբեջանցիների հանդեպ կա այդ ատելությունը, օրինակ` երբ հյուրախաղերով Եգիպտոսում էինք, ինձ հարցրին` արդյոք թուրք եմ, ուզում էի սպանել ասողին»,- ասել է դերասանուհին:

Հավելենք, որ «Չղջիկներ. չեզոք գոտի» լիամետրաժ ֆիլմի նկարահանումները դեռ ընթացքի մեջ են, դեկտեմբերին սպասվում են նկարահանումներ Երևանում, իսկ պրեմիերան նախատեսված է հաջորդ տարի:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին