▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննա Մկրտչանի պես ևս երկու պատգամավոր, և խորհրդարանի կապիտուլյանտական մեծամասնությունը կինքնահրկիզվի. Արտակ Զաքարյան

Աննա Մկրտչանի պես ևս երկու պատգամավոր և խորհրդարանի կապիտուլյանտական մեծամասնությունը կինքնահրկիզվի:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը:

«Հաջորդ անգամ ՀՀ ԶՈւ 5-րդ բանակային կորպուսի ստորաբաժանումները բերեք դահլիճ, որպեսզի ընդդիմադիր աղջկան դուրս հրավիրեն՝ ճշմարտությունը և իր ընտրողների ձայնը բարձրացնելու համար։

Եթե ԶՈւ 5-րդ բանակային կորպուսը չկարողանա հարցը լուծել, լրագրողների օթյակից դիպուկահարներով կրակ բացեք Աննա Մկրտչյանի վրա։

Եթե դա էլ չօգնի, հակահետևակային ականներով ականապատեք դահլիճի մուտքի դռներից մինչև Աննա Մկրտչյանի աթոռը տանող ուղիները։

Եթե դա էլ չօգնեց՝ ուրեմն հանգիստ նստեք տեղներդ և ընդունեք, որ Հայրենիքի կապիտուլյացիան ստորագրած մարդուն ասել են և միշտ պետք է ասեն ԿԱ ՊԻ ՏՈւ ԼՅԱ՛ՆՏ»,- գրել է Զաքարյանը:

Դիտեք նաև՝ 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին