▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննան շատ հետաքրքիր հանդիպումներ է ունենում. շուտով կերեւան նաև կոնկրետ արդյունքներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է կնոջ՝ Աննա Հակոբյանի հանդիպումներին:

«Նման շփումները չափազանց կարեւոր եմ համարում Հայաստանի տեսանելիությունն ու հեղինակությունը աշխարհում մեծացնելու համար։ Նաեւ սա նկատի ունեմ, երբ ասում եմ, որ կանանց ներուժը լիարժեք պետք է ներգրավվի մեր երկրի զարգացման գործում։

 

Աննան շատ հետաքրքիր այց եւ հանդիպումներ է ունենում, որոնց մասին տեղեկատվությունը առաջիկայում կտարածվի։ Հույս ունեմ՝ շուտով կերեւան նաեւ կոնկրետ արդյունքները, որոնք իսկապես կարող են կարեւոր լինել, այդ թվում Հայաստանում կանանց գործունեությունը խթանելու իմաստով»։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին