▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Աննախադեպ ծավալի զորավարժությունները կապված չեն արտաքին կոնյուկտուրայի փոփոխության հետ.Փաշինյան

Պահեստազորի առաջին խմբի առաջին կարգում հաշվառված շարքային, ենթասպայական եւ սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ կհայտարարվեն. հավաքները կտեւեն 40 օր՝ 2019 թվականի հոկտեմբերի 20-ից մինչեւ նոյեմբերի 30-ը։ Այս մասին հարցն այսօր կառավարության նիստում ներկայացրեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Ըստ նախագծի, վարժական հավաքներին կներգրավվի 316 քաղաքացի։ Ի պատասխան վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցի՝ արդյոք այս վարժական հավաքները հիմա ընթացող զորավարժությունների հետ կապ ունե՞ն, նախարարն ասաց՝ ոչ, տարբեր բաներ են: Փաշինյանը մեկնաբանեց այս հավաքների իմաստը. Ըստ նրա, դրանք ծրագրային տարբեր իրադարձություններ են.

«Եվ, այո, մենք ասել ենք, որ այն զորավարժությունները, որոնք իրականացվում են, աննախադեպ ծավալի են։ Սա որեւէ կերպ կապված չէ արտաքին կոնյուկտուրայի փոփոխության հետ, կապված է ուղղակի որոշակի գործելաոճի եւ աշխատանքի ծավալների փոփոխությունների հետ։ Այսինքն՝ այն իրավիճակը, որի մասին գիտենք, որեւէ բան չի փոխվել, այս մասին մեր հանրությունը պետք է իմանա»։

Մանրամասները՝ տեսանյութում

Դիտեք նաև՝ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին